![](/banners/BeFunky-design.jpg)
Ապրիլի 10-ից Վրաստանում հացը կէժանանա. Դոլիձե
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/hac-1.jpg)
Վրաստանի հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն «Մթավարի արխի»-ի եթերում հայտնել է, որ ապրիլի 10-ից հացը 10 թեթրիով էժանանալու է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Դոլիձեն նշել է՝ գնի նվազումը չի ազդի հացի քաշի վրա։ Նա նաև հույս է հայտնել, որ խանութների ցանցում խնդիր չի լինի, և գների իջեցումը կազմակերպված կընթանա։
«Ես չեմ կարող երաշխավորել թաղային և ընտանեկան խանութներում գների իջեցումը, չգիտեմ, թե նրանք ինչպես կվարվեն: Նրանք գինը սահմանում են ըստ գների ազատականացման:
Հուսով եմ, բնակչությունը հաց կգնի այնտեղից, որտեղ ավելի էժան կլինի»,- ասել է Դոլիձեն։