Բաժիններ՝

Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտելու ընթացքում սառը ջուր չխմել

Ուտելու ընթացքում սառը ջուր խմելը վտանգավոր է, քանի որ դա խախտում է աղեստամոքսային համակարգի ջերմաստիճանը: Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Նատալյա Լազուրենկոն։

Նրա խոսքով՝ մարսողության ժամանակ աղիներում բարձրանում է ջերմաստիճանը, սկսվում է արյան ակտիվ մատակարարումը։ Խմելու դեպքում նյութերի մի մասը կարող է չներծծվել։ Սա սպառնում է աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց առողջությանը:

«Սառը ջուրը բթացնում է այդ գործընթացները, ուստի սնունդը չի մարսվի և չի բաժանվի ֆերմենտների այնպես, ինչպես անհրաժեշտ է»,- ըստ shantnews-ի՝ Լազուրենկոյի խոսքերը մեջբերում է «Երեկոյան Մոսկվան»:

Բժիշկը հավելել է, որ առողջ մարդիկ կարող են անհատապես ընտրել խմիչքները: Կարևոր է հիշել, որ սուրճը, սմուզին կամ հյութը մեծացնում են կերածի սննդային արժեքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս