Տրանսպորտային հարցը սկսել ենք հետևից, որովհետև սկզում հաշվարկում են երթուղին. Սերգեյ Գյոզալյան

«Քանի դեռ տրանսպորտի համակարգում կա «կանխիկ դրամ» հասկացությունը, այնտեղ կա «պլան» հասկացությունը, մութ սխեմաներ, մեծ կոռուպցիոն ռիսկեր, և օր առաջ պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգը»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը՝ նշելով, որ այդ համակարգի բացակայությունը հանգեցնում է նրան, որ տրանսպորտի վիճակն այսպիսին է:

«Ամեն մի վարորդ կանխիկի համար կամիկաձեի կարգավիճակով իրար հերթ չտալով՝ կանգառում, կռիվ անելով՝ ուղևոր են հավաքում ու երթևեկությունը կաթվածահար անում»,- հավելեց ավագանու անդամը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930