Էս ավտոբուսներով տրասնպորտային հարցը չենք լուծում.Անի Խաչատրյան

«Այն ավտոբուսների քանակը, որը գնվում է, բավարար չէ: Այս ավտոբուսներով տրանսպորտային հարցը չենք լուծում: Հնչեղ է՝ 200, 400 ավտոբուս է գալիս, և մարդկանց մոտ տպավորություն է, որ լուծում ենք տրանսպորտի խնդիրը»,- ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Ըստ նրա, հերթական նոր ավտոբուսները, որոնք գիծ են դուրս գալու, ավելի են մեծացնելու այսօրվա տրանսպորտի ծանր վիճակը:

«12 մետրանոց ավտոբուսները գիծ են մտնում այն պարագայում, երբ կանոնակարգված ծրագիրը դեռ չի գործում: Պատկերացրեք, երկու «Ֆուռ» մի տեղում՝ այս խցանումների ու մնացած վիճակում: Այսինքն, ինչպես միշտ՝ ամեն ինչ սկսում ենք հետևից, չենք ներդնում ընդհանուր համակարգը, ապա նոր ավտաբուսները գիծ հանում: Մենք 5 տարվա մեջ նույնիսկ միասնական տոմսային համակարգ չենք ներդրել, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց ավագանու անդամը:

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հակադարձեց՝ ասելով, որ 4.5 տարվա ընթացքում Երևանը ձեռք է բերել 548 նոր ավտոբուս, իսկ առանց դրանց, նրա խոսքով, ի՞նչ խոսեին շարժակազմի մասին:

Կարդացեք նաև

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադարձավ 12 մետրանոց ավտոբուսները գիծ չմտցնելուն՝ նկատելով. «Արդեն վատ է վիճակը: Այսօրվա ավտոբուսների քանակը չի բավարարում, որպեսզի երևանցիներին սպասարկի, և շատ դեպքերում մարդիկ ստիպված տաքսիներով են շարժվում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930