ԱՄՆ-ում պտտահողմերի զոհերի թիվը հասել է 32-ի
ԱՄՆ-ի 7 նահանգներում տեղի ունեցած ավերիչ փոթորիկը, որն ուղեկցվել է նաև ուժգին պտտահողմերով, առնվազն 32 մարդու կյանք է խլել: Փոթորիկը Միացյալ նահանգներին է պատուհասել մարտի 31-ին: Զոհեր են եղել Ալաբամա, Արկանզաս, Դելավեր, Իլլինոյս, Ինդիանա, Միսիսիպի և Թենեսի նահանգներում:
Տարերքի հետևանքով կան նաև տասնյակ տուժածներ: Պտտահողմերը փլուզել են տանիքներ, տապալել ծառեր, ավերել տներ: Մի քանի նահանգներում մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
Ըստ օդերևութաբանական ծառայության՝ մասնագետներն արձանագրել են 65 վայր, որտեղ պտտահողմեր են եղել կամ որտեղ դրանք վնասներ են հասցրել: Սակայն պտտահողմերի հստակ թիվն առայժմ հայտնի չէ:
Անցյալ շաբաթ Միսիսիպիին նույնպես պտտահողմեր էին պատուհասել՝ առնվազն 26 մարդու կյանք խլելով: