
Ձիթհանքովում կրկին գլխավոր դերում Չաղ Ռուստամն է, էպիզոդներում՝ Ժորժիկը

Այսօր, ինչպես հայտնի է, Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են նաև Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում:
168.am-ին ահազանգեցին, որ համայնքի Ձիթհանքով վարչական շրջանի ընտրատեղամասում պակասել են 6 համարի թերթիկները։ Զգուշացումից հետո լրացվել է։ Իսկ թե որտե՞ղ է պակասորդը, կարելի է ենթադրել։
168.am-ին Անի խոշորացված համայնքի մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ քիչ առաջ Ձիթհանքով է ժամանել Բլայի Ռուստամը՝ Չաղ Ռուստամը, ում «Վոթս ափ» կապոց տվյալներ էր փոխանցում Ժորժիկը։
Տեղեկացնենք, որ ՔՊ-ական երիտասարդների շրջանում Չաղ Ռուստամը հեղինակություն է։
Հիշեցնենք, որ Անիում սրանք արդեն երկրորդ ընտրություններն են: Նախորդ անգամ ՔՊ-ն չհաղթեց, և իշխանություններն ամեն ինչ արեցին այդ ընտրությունները կրկնելու համար:
168.am-ը դեռ այդ ժամանակ էր գրել, որ Անի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ձիթհանքով գյուղում ՔՊ-ի համար ձայներ ապահովելուն ներգրավված է եղել քրեական հեղինակություն, «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալային պատմություններում: