
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է հունվար-փետրվար և միայն փետրվար ամսվա վիճակագրական տվյալները երկրի այցելությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ դրա՝ անցյալ տարվա փետրվար ամսվա համեմատությամբ այս տարի Թուրքիա մեկնող այցելուների թիվն 21․35%- ով աճել է՝ կազմելով 1․87 մլն մարդ։ Այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է, որտեղից 227․965 մարդ է ժամանել Թուրքիա՝ գրանցելով 103% աճ։ Երկրորդ տեղում է Բուլղարիան (150․873), երրորդ տեղում՝ Գերմանիան (148․169), որին հաջորդում են Իրանը և Վրաստանը։
Հունվար-փետրվար ամիսներին դեպի Թուրքիա այցելուների թիվը կազմել է 3․88 մլն մարդ՝ գրանցելով 37․31% աճ։ Ցուցակը կրկին գլխավորել է Ռուսաստանը (507․513), որին հետևել են Բուլղարիան (318․011) և Գերմանիան (288․124)։