
Ղափամա

Բաղադրիչներ
Դդում – 2 կգ
Բրինձ – 100 գ
Նուշ – 50 գ
Ընկույզ- 50 գ
Կարագ – 100 գ
Չամիչ – 50 գ
Խնձոր – 1 հատ
Սալորաչիր, ծիրանաչիր – 50 գ
Մեղր – 50 գ
Աղ
Պատրաստման եղանակը
Բրինձը եփել 4-5 րոպե, քամել։
Չոր տապակի մեջ տապակել նուշն ու ընկույզը, տեղափոխել մաքուր ամանի մեջ։ Նույն թավայի մեջ տաքացնել 20 գրամ կարագը և 2-3 րոպե տապակել կեղևազրկված ու կտրատած խնձորն ու չրերը։
Լվանալ դդումը, կտրել վերևի հատվածը և մաքրել բոլոր սերմերն ու մանրաթելերը:
Պատրաստի չրերըը, ընկույզը, նուշն ու բրինձը խառնել, ըստ ճաշակի ավելացնել մեղրն ու աղը, և ստացված զանգվածը լցնել դդմի մեջ։ Միջուկը եփելիս ընդլայնվում է, ուստի դդումը մինչև վերջ մի լցրեք միջուկով։
Վրան լցնել կարագի կտորներ, ծածկել դդմի կափարիչով և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 1,5 ժամ։