Բաժիններ՝

Արթուր Դավթյանի հաջողությունը թիմային համատեղ աշխատանքի արդյունք է. Գագիկ Վանոյան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը Արթուր Դավթյանի երկու անընդմեջ ոսկե մեդալները աշխարհի գավթի խաղարկությունում համարում է թիմային աշխատանքի արդյունք:

«Արթուրն աշխարհի երկու փուլերում ոսկե մեդալներ նվաճեց` մեզ երջանկության ակնթարթներ պարգևելով: Շնորհակալություն նրան դրա համար: Արթուրի արդյունքը թիմային համատեղ աշխատանքի արդյունք է»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Վանոյանի խոսքով` Կատար այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ՝ Ալի Ալ-Հիթմիի հետ և հրավիրել նրան Հայաստան: Հնարավոր այցելությունը նախատեսված է մայիսին, որի ընթացքում Երևանում կարող է անցկացվել պատանեկան միջազգային մրցաշար:

Հայաստանի մարմնամարզության թիմը Գերմանիայում և Կատարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունների երկու փուլերում ընդհանուր առմամբ 4 մեդալ նվաճեց: Արթուր Դավթյանը երկու ոսկե մեդալ նվաճեց հենացատկում, Գագիկ Խաչիկյանը դարձավ Կոտբուսի գավաթի նժույգ-թափերի վարժության արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս