Բաժիններ՝

«Փյունիկ»-ը հաղթեց «Գյումրի»-ին, «Ուրարտու»-ն` «Վան»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրը եզրափակվեց երկու խաղով` «Փյունիկ»-«Գյումրի», «Ուրարտու»-«Վան»:

«Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունելով Գյումրու համանուն թիմին առավելության հասավ գոլառատ խաղում` 4:1: «Փյունիկ»-ի կազմում գոլերը խփեցին Օտուբանջոն (դուբլ), Դեսիրեն, Կարաբալլոն, իսկ «Գյումրի»-ից աչքի ընկավ Մրյանը:

Օրվա մյուս խաղում «Ուրարտու»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վան»-ի դարպասը: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Գրիգորյանը և Մայրովիչը:

21-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ «Ուրարտու»-ն, որն ունի 50 միավոր: 46 միավոր է հավաքել «Արարատ-Արմենիա» և եռյակը եզրափակում է «Փյունիկ»-ը` 40 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս