Բլինքենը G20-ում հանդիպումներ չի պլանավորում Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չի պլանավորում շփվել իր ռուս և չինացի գործընկերների հետ G20-ի երկրների նախարարների հանդիպման ժամանակ:

«Ես չեմ պլանավորում նրանց հետ հանդիպել G20-ում»,- ասել է Բլինքենը Տաշքենդից Նյու Դելի մեկնելուց առաջ: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ պլանավորում է մասնակցել նիստերին, որտեղ ներկա կգտնվեն նաև Ռուսաստանի ու Չինաստանի նախարարները։

«Մեծ քսանյակի» երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումն անցկացվում է մարտի 1-2-ին: Հնդկաստանը G20-ի նախագահությունն ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին: Նախագահության ընթացքում Նյու Դելին ավելի քան 200 հանդիպում կանցկացնի խմբի շրջանակներում, սակայն արտգործնախարարների հանդիպումն ամենակարևոր իրադարձություններից մեկն է G20-ի ղեկավարների եզրափակիչ գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի Է ունենալու սեպտեմբերի 9-10-ը Հնդկաստանի մայրաքաղաքում: Դրանից հետո G20-ի նախագահությունը կփոխանցվի Բրազիլիային:

Մարտի 1-2-ը Նյու Դելիում անցկացվող երկօրյա միջոցառմանը ներկա կլինեն G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Հնդկաստանի կողմից հատուկ հրավիրված նախարարներ ու միջազգային կազմակերպություններ, որոնք չեն մտնում ,Մեծ քսանյակիե մեջ։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում են 40 երկրների ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031