Ես անհամար գույք չունեմ. Արարատ Միրզոյանի գույքի վերաբերյալ հեգնանքը վերացրեք. Արմեն Ղուլարյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասաց, որ Շուռնուխում շինաշխատանքներն ընթանում են, և դրանք կավարտվեն մինչև այս տարվա առաջին կիսամյակի վերջը։

«Բավականին բարդ ընթացակարգով գնացող շինարարական աշխատանքներ են, բայց արդեն մոտենում ենք ավարտին»,- նշեց Ա. Ղուլարյանը։

Հարցին՝ ինչո՞վ է բարդ, նա պատասխանեց՝ որոշ հարցեր կային՝ կապված ճանապարհների, նաև շինանյութի հետ։ Որպես ճանապարհների խնդիր՝ Արմեն Ղուլարյանը մատնանշեց Գորիս-Կապան ճանապարհը, իսկ շինանյութի վերաբերյալ խնդիրները չմանրամասնեց։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների հրապարակումներին, որ ինքը մեծ կարողություններ ունի՝ անշարժ գույքի տեսքով, Արմեն Ղուլարյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես անհամար գույք չունեմ, ունեմ այն, ինչ այսօր հայտարարագրում կա, կարող եք հետաքրքրվել և իմանալ»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, օրինակ, ինքը հետաքրքրվո՞ւմ է, թե Արարատ Միրզոյանին պատկանող առանձնատունը պահպանո՞ւմ է քաղաքաշինական նորմերը, Արմեն Ղուլարյանը պատասխանեց.

«Խնդրում եմ, որ դուք թեմայի շուրջ հարցեր տաք և ձեր այդ հեգնական տոնը վերացրեք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս