![](/banners/BeFunky-design.jpg)
«Կենսական անհրաժեշտություն է, որ այս պայքարը տեղափոխվի և զարգացվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ համայն հայության մեջ». Հակոբ Հակոբյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/image_750x_635655cfeebfa.jpg)
Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գրեթե 60 օր Արցախն ազգային ազատագրական նոր պայքարի փուլ է մտել և այդ պայքարի արդյունքը ոչ միայն կենսական նշանակություն ունի հայության ինքնության պահպանման և աշխարհում արժանապատիվ տեղ ունենալու տեսակետից, այլև հայկական երկու պետությունների կենսունակության ամենալուրջ փորձությունն է:
Այսօր Արցախը պայքարում է ոչ թե 120 հազար հայի, այլ 10 միլիոն հայի արժանապատվության համար:
Կենսական անհրաժեշտություն է, որ այս պայքարը տեղափոխվի և զարգացվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ համայն հայության մեջ: Հակամարտության կարգավորման արդարացի և բարենպաստ արդյունք հնարավոր է ակնկալել միայն ամենօրյա բարդ, բազմավեկտոր մասնագիտական աշխատանքի դեպքում:
Հ.Գ. Մենք կարող ենք հիասթափություն ապրել, բայց երբեք չպետք է կորցնենք հույսը: Արա՛ առաջին քայլը հավատքով: Պարտադիր չէ, որ տեսնես ողջ սանդուղքը, պարզապես արա առաջին քայլը»: