Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր թվով 56 փրկարար:
«Արմենպրես»-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար:
Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին: