![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում 5,1 և 4,6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժեր են գրանցվել
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-259.jpg)
Թուրքիայի հարավ-արևելքում և կենտրոնական հատվածում փետրվարի 8-ին նոր երկրաշարժեր են գրանցվել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Թուրքիայի հարավ-արևելքում գրանցված երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,1 մագնիտուդ, իսկ կենտրոնական հատվածում գրանցված երկրաշարժի ուժգնությունը’ 4,6 մագնիտուդ։
Երկրաշարժերի հետևանքով նոր ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։