Կազմված փաստաթղթերը, գողոնը և երիտասարդը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խոսել է իր երկրի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի մասին
Սելայ Էրթեմը նաև հիշեցրեց, որ Թուրքիան իր «դռները չի փակել» հարևաններից ոչ մեկի առջև, որին թշնամի է հայտարարել, այլ միայն Հայաստանի առջև, ուստի հենց Թուրքիան պետք է առանց նախապայմանների բացի դռները։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փառատոնին հրավիրված ժյուրիի անդամներից է:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վրաստանի կառավարության՝ «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի» որոշման մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստան և մնալ երկրում 2 տարի։
Երիտասարդը ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ղազախստանից Ուկրաինա զինտեխնիկայի ենթադրյալ առաքման մասին տեղեկությունները, որոնք հայտնվել են սոցիալական ցանցերում, չեն համապատասխանում իրականությանը։
Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
168.am-ը ուսումնասիրել էր, թե իշխանափոխությունից հետո 2018-2023 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսներում քանի հրամանատար է փոխվել և ինչ հաճախականությամբ: Իսկ պատերազմից հետո մանրամասն անդրադարձել էինք ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում 44-օրյայից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին, ինչպես նաև՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի նշանակման ոչ պատահական լինելու հանգամանքին։
Երկու օր է՝ Ֆեյսբուքի հայկական տիրույթում փոթորկվում է Հանրային հեռուստաընկերության Շիրակի մարզի նախկին երկարամյա թղթակից, Շիրակի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, Հանրային ռադիոյի թղթակից, ընդգծված ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Աննա Մարտիկյանի՝ Շիրակի փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու լուրը:
Մասնակիցը մի դարձեք էս ֆարսին. Մամիկոն Ասլանյանը` մեղադրող դատախազին
Երկրաշարժից տուժածներին աջակցելու նպատակով մարդասիրական օգնությամբ Սիրիա է ժամանել 244 ինքնաթիռ: Այս մասին « հայտնել է Սիրիայի տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի փոխնախարար Մոաթազ Քաթանը։
Փետրվարի 27-ին կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն Է տվել նախագծին, որը ենթադրում է գազի մատակարարումներ Մոլդովային: Նման հայտարարություն է արել Ռումինիայի Պատգամավորների պալատի խոսնակ Մարչել Չոլակուն, որը պաշտոնական այցով գտնվում Է Ադրբեջանում:
«Այդ ընտրություններում իշխանությունն այնքան ռեսուրս է օգտագործել, որ դժվար է ասել, թե ընտրություններն արդար են եղել։ Ակտիվ մասնակից եմ եղել ընտրական գործընթացներում։ Օրինակ. նախընտրական շրջանում ժողովուրդը մի ուրիշ վերաբերմունք ուներ «Հայաստան» դաշինքի նկատմամբ, բայց ընտրություններից հետո ինձ համար անակնկալ էր նման արդյունքները։ Դրա համար եմ ասում, պետական ռեսուրսի օգտագործումն աննախադեպ է եղել»,- եզրափակեց Մեխակ Մխիթարյանը։
Ավելի վաղ Սեզերը հայտնել էր 1 զոհի և 69 վիրավորի մասին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
Ըստ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ի մամուլի ծառայության՝ փետրվարի 26-ին ռուսական ուժերի 13 ավիահարձակումներից երկուսն իրականացվել է «Շահիդ-136» անօդաչու թռչող սարքերով: 2 ԱԹՍ-ներն էլ խոցվել են:
: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը շարժական հիվանդանոց է ուղարկել Սիրիա՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար, լրագրողներին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Այսուհետ Հայաստանի առաջնությունում կգործի VAR համակարգը:
Խմբի այցելությունը Հայաստան բավականին երկար ժամանակ նախապատրաստվել է Հայաստանի իշխանությունների հետ:
Իրանի իշխանությունները հանդես են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման դեմ: Նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ժնևում իր ֆինն պաշտոնակից Պեկա Հաավիստոյի հետ բանակցությունների ընթացքում։
Մեծ յոթնյակի (G7) երկրները 2023 թ.-ին Ուկրաինային բյուջետային և տնտեսական աջակցության իրենց պարտավորություններն ավելացրել են մինչև 39 միլիարդ դոլար:
Վաշինգտոնում գտնվող վերլուծական կենտրոնի «Հադսոն» ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Դորանի կազմակերպած քննարկման ընթացքում Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը ասել է, թե ուզում են հավատալ, որ Բաքվի և Երևանի միջև դադարեցված խաղաղության գործընթացը շատ շուտով կվերսկսվի, և ադրբեջանական կողմը մոտ օրերս ակնկալում է որոշակի առաջընթաց։
Դրանց թվում են սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ:
Խոջալուի դեպքերի պատասխանատուն Ադրբեջանի ընդդիմությունն է. Այազ Մութալիբով
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:
«Ադրբեջանի և Թուրքիայի մեծ ծրագիրը նախատեսում է Հայաստանի և հայերի՝ տարածաշրջանում չլինելը, և այդ ծրագրի իրականացումը զուտ ժամանակի հարց է՝ հաշվի առնելով, թե ինչպես են ՀՀ իշխանությունները հանդուրժում այդ ծրագրի իրականացման գործընթացը՝ իր լուման ներդնելով այդ գործընթացի մեջ,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց ադրբեջանագետը՝ շեշտելով,- Իհարկե, ոչ մի խաղաղություն և համատեղ բարեկեցություն հնարավոր չէ. դա ընդամենն իլյուզիա է, որը կունենա շատ ավելի ծանր հետևանքներ ապագա սերունդների համար, քան այսօր խունտայի լավ ապրելն ու այն միսիան կատարելը, որով եկել են իշխանության»:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային հատվածը վերսկսվեց «Արարատ»-«Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ-«Նոա» խաղերով: