Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է։
Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել։
«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 135 հիվանդ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ավիացիայի ոլորտի զարգացման կարևորությունը և ընդգծել վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքների արդյունավետ ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ մյուս սկզբունքն է՝ ապահովել տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն:
ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում:
Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-5-ը հնարավոր է կարճատև անձրև:
Մեր հայրենակիցները պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ի բողոքի ակցիան
Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը, մարտական հերթապահության շրջաններում զգոնության բարձրացմանը:
Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ռուսաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:
Թալիբները նշում են, որ նա պատասխանատու Էր երկրում օտարերկրյա ներկայացուցչությունների վրա հարձակումների համար։
ԱԺ նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե այն է, որ Արցախը «խաղաղության պայմանագրում» որևէ ամրագրում ստանա, այլ այն է, թե դա ինչպիսի ամրագրում է ստանալու։
ՀՀ ոստիկանության ՆԳՆ պարեկային ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվել են և ձերբակալվել՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմի գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցում ունեն կոնսենսուս։
Արցախը միայնակ իր նվազագույն խնդիրները լուծելու հնարավորություն չունի. Տիգրան Աբրահամյան
Հայրենիքին մատուցած ծառայությունների և հայ գրականության մեջ ունեցած անուրանալի ավանդի համար Վարդան Հակոբյանն արժանացել է պետական բարձր պարգևների:
Ռուսաստանը պետք է այդ հարցը լուծեր, ինքն է մեր տարածքային ամբողջկանության երաշխավորը. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը իրավասու չէ կնքելու իր Սահմանադրությանը հակասող որևէ միջազգային պայմանագիր, քանզի իր հիմնական օրենքով Սյունիքը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք։
Առաջին անգամ ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց առաջարկներ են փոխանցել, կա՞ն առաջարկներ, որոնց վերաբերյալ երկու երկրներն ունեն կոնսենսուս։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս տեղեկություն չունի՝ Ադրբեջանին փոխանցված հայկական կողմի առաջարկների վերաբերյալ կա՞ արձագանք, թե՞ ոչ։
Նոյեմբերի 9-ի պայմանագրի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, Ադրբեջանն էլ. Ալեն Սիմոնյան
Պատգամավորը ընդգծեց, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայաստանի կողմից է և աջակցում է հայ ժողովրդին։
Արցախյան շարժման 35-րդ ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերն այսօր համաժողովի կազմակերպիչներն ամփոփեցին համատեղ հայտարարությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն, և այդ ալկոհոլային խմիչքներն իրացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, հաշվի առնելով Ուկրաինայում գտնվող իրենց զենքերը, իրենց հետախուզության աշխատանքը, հաշվի առնելով սպառազինությունների շարունակական մատակարարումները, դե ֆակտո Ռուսաստանի դեմ կռվում են միասնական դաշինքով։