
Հայաստանի հավաքականների մարզիչները և ավագները մասնակցել են ՖԻՖԱ-ի The Best-ի քվեարկությանը

Հայաստանի ազգային հավաքականի և կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները և ավագները նույնպես մասնակցել են ՖԻՖԱ-ի The Best-ի քվեարկությանը և ընտրել են իրենց կարծիքով տարվա լավագույններին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Փետրվարի 27-ին կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով
Լավագույն ֆուտբոլիստ
1. Կիլիան Մբապե
2. Լիոնել Մեսսի
3. Ռոբերտ Լևանդովսկի:
Լավագույն մարզիչ
1. Կառլո Անչելոտի
2. Լիոնել Սկալոնի
3. Դիդիե Դեշամ:
Լավագույն դարպասապահ
1. Էդերսոն
2. Տիբո Կուրտուա
3. Ալիսոն Բեքեր:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյան
Լավագույն ֆուտբոլիստ
1. Լիոնել Մեսսի
2. Կիլիան Մբապե
3. Լուկա Մոդրիչ:
Լավագույն մարզիչ
1. Կառլո Անչելոտի
2. Լիոնել Սկալոնի
3. Դիդյե Դեշամ:
Լավագույն դարպասապահ
1. Էմիլիանո Մարտինես
2. Տիբո Կուրտուա
3. Յասին Բունու:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
1. Սեմ Քեր
2. Ալեքսիա Պուտեյաս
3. Բեթ Մեդ:
Լավագույն մարզիչ
1. Սարինա Վիգման
2. Մարտինա Վոս-Թեքլենբուրգ
3. Սոնիա Բոմպաստոր:
Լավագույն դարպասապահ
1. Մերլե Ֆրոհմս
2. Քրիստիան Էնդլեր
3. Մերի Էրփս:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթին
Լավագույն ֆուտբոլիստուհի
1. Ալեքսիա Պուտեյաս
2. Բեթ Մեդ
3. Ալեքսանդրա Պոպ:
Լավագույն մարզիչ
1. Սարինա Վիգման
2. Մարտինա Վոս-Թեքլենբուրգ
3. Սոնիա Բոմպաստոր:
Լավագույն դարպասապահ
1. Մերի Էրփս
2. Սանդրա Պանոս
3. Ան-Կատրին Բերգեր: