![](/banners/BeFunky-design.jpg)
29-ամյա երիտասարդը գողացել էր «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող «ATLAS COPCO XAS 65» կոմպրեսորը
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/imgonline-com-ua-Resize-1jVw1WESPv5UpJ.jpg)
Փետրվարի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ գիշերը Հալիձոր թաղամասի շենքերից մեկի մոտից գողացել են «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող «ATLAS COPCO XAS 65» կոմպրեսորը:
Կապանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է կապանցի 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է արել: Նաև հայտնել է, որ կոմպրեսորը թաքցրել է իր հողամասում:
Գողոնը հայտնաբերվել է:
Երիտասարդը ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: