Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավում` Սիրիայի հետ սահմանին, այսօր նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 210 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: