Բաժիններ՝

Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մալաթիա» տոնավաճառի և ՔՏՀԱ տեսչության միջև

«Տեսչական մարմնի պետն ընդունեց ինձ և 15 աշխատակիցներին, զրուցեցինք բավականին երկար: Մի ընդհանուր եզրակացության եկանք, որ տեսչական մարմինը նորից մասնագետներ է ուղարկում մեզ մոտ, առաջնային թերություններն արագ վերացնենք,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ հավելելով, որ մնացած աշխատանքների համար (ծխատարներ և դրանց առնչվող մի քանի բան) պետք է նախահաշիվ ներկայացնեն,- Պետք է հաստատեն և տեսնենք՝ ի վիճակի՞ ենք (մեծ գումարների հետ է կապված), ուրեմն կշարունակենք աշխատել, եթե նախահաշիվն իմանալուց հետո տեսնենք՝ ի վիճակի չենք, ուրեմն ասենք՝ չենք կարող այդ ծախսը դնել»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Ավետիսյանը «Մալաթիա» տոնավաճառի մի քանի աշխատողների հետ հանդիպել է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հետ։

«Պայմանավորվածությունները ձեռք ենք բերել. այսօր իրենց աշխատակիցները կգան մեզ մոտ, կոնկրետ ցույց կտան իրենց պահանջը: Եթե մենք պետք է երեք-չորս օրում վերացնենք, ուրեմն կսկսենք այդ աշխատանքները: Եթե իրենք ցույց են տալիս աշխատանքներ, որոնք վերացնելու համար անհրաժեշտ է 2 ամիս, ուրեմն` կփակենք, չենք աշխատի»,- հավելեց տոնավաճառի տնօրենը:

Ի դեպ, նա ընդգծեց, որ ինքը պատրաստակամ է խնդիրները լուծել:

Կարդացեք նաև

«Ես ավելի շահագրգիռ եմ ամեն մեկի մազի համար, որ ոչինչ չլինի»,- նշեց նա:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով փակման պատճառների մասին ՔՏՀԱ տեսչական մարմնի պնդմանը, թե ստուգումների արդյունքում հանրային օբյեկտը ճանաչվել է հրդեհավտանգ, նա հակադարձել էր՝ նշելով, որ 2022-ի հոկտեմբերին տեսչական մարմնից այցելել են տոնավաճառ և 17 խախտում արձանագրել, իսկ 1 ամիս անց կրկնակի այցի ժամանակ արձանագրել են, որ խախտումների մեծ մասը վերացվել է:

Տեսանյութեր

Լրահոս