«Շուկան աշխատում է, այժմ մենք ինտենսիվ կազմակերպում ենք աշխատանքները»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրեն Սամվել Ավետիսյանը:
«Տեսչական մարմնի պետն ընդունեց ինձ և 15 աշխատակիցներին, զրուցեցինք բավականին երկար: Մի ընդհանուր եզրակացության եկանք, որ տեսչական մարմինը նորից մասնագետներ է ուղարկում մեզ մոտ, առաջնային թերություններն արագ վերացնենք,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ հավելելով, որ մնացած աշխատանքների համար (ծխատարներ և դրանց առնչվող մի քանի բան) պետք է նախահաշիվ ներկայացնեն,- Պետք է հաստատեն և տեսնենք՝ ի վիճակի՞ ենք (մեծ գումարների հետ է կապված), ուրեմն կշարունակենք աշխատել, եթե նախահաշիվն իմանալուց հետո տեսնենք՝ ի վիճակի չենք, ուրեմն ասենք՝ չենք կարող այդ ծախսը դնել»:
«Մալաթիա» տոնավաճառը փետրվարից կփակվի․ շուրջ 600 մարդ անգործ կմնա․ այս լուրը զայրացրել է տոնավաճառի աշխատողներին, որոնք 168.am-ի հետ զրույցում վստահեցրին՝ «մինչև վերջ գնալու են», որ իշխանությունների որոշումը չեղարկվի: