«Արտադրական կանեփը համարվում է թմրամիջոց». ԱՆ փոխնախարար
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Քննարկումից հետո որոշվեց 2 ամիս հետաձգել նախագծի ընդունումը՝ շահագրգիռ անձանց հետ աշխատանքային քննարկում իրականացնելուց հետո։
Նախագիծը ներկայացնում էր Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նա հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը լիազորություններ ունի լիցենզիա տրամադրել թմրամիջոցների ներկրման և առհասարակ օգտագործման համար։
«Մասնավորապես, այն բոլոր միջոցների համար, որոնք ներկրվում, օգտագործվում են, այդ ամբողջ լիցենզավորման գործընթացը տրամադրվում է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության հիմքով Լիցենզավորման հանձնաժողովի կողմից։ Քանի որ արտադրական կանեփը նույնպես հանդիսանում է թմրամիջոց, այն պարունակում է թմրամիջոց, սակայն շատ ավելի փոքր քանակով»,- պարզաբանեց Լենա Նանուշյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ, ի վերջո, թմրամիջոցների օգտագործումը սպառնալիք է հենց բնակչության առողջությանը, դրա համար վերահսկման ամբողջ գործառույթը տրված է Առողջապահության նախարարությանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում