Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար․ shamshyan.com
Երեկ՝ հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայողները Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։ Բարձրախոսով հորդորում են վարորդին, որպեսզի նա կանգնի։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմում է փախուստի։ Սկսվում է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրում իրենց գործեընկերներից։ Ու արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում կարողանում են շրջափակման մեջ առնել Opel-ին ու կանգնեցնել Opel մակնիշի ավտոմեքենան։
Մոտենալով Opel-ին, վարորդից պահանջում են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվում է ներկայացնել անհրեշտ փաստաթղթերը ու պարեկները նկատում են, որ նա ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, ապա գրպանը։ Ու այդ ժամանակ կարողանում են վնասազերծել նրան, ում մոտ լինում է մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ իր պայթուցիչով։ Պարեկներին օգնության են հասնում ՀՀ ՆԳՆ ոտիկանության Երևան քաղաքի վարչության, ժողովրդին հայտնի՝ «Կարմիր բերետները», ու միասին այդ քաղաքացուն տեղափոխում են Ոստիկանության Մալաթիայի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ատոմ Ս․-ն է։ Մարտական նռնակը վնասազերծեկու համար Ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության սակրավորը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։