
Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ

Հանրապետության տարածքում`
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։