Բաժիններ՝

Նախկինում կատարված գողության դեպք է բացահայտվել

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ հունվարի 27-ին պարզել են, որ 2022 թ. նոյեմբերի սկզբին, գիշերը, Տավուշ բնակավայրի 37-ամյա բնակիչը, բաց դռնից մուտք գործելով մեկ այլ տավուշցու առանձնատուն, գողացել է բջջային հեռախոս և ձայնարկիչ:

Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս