
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1167-ի

Իրանի Արևմտյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում հունվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտարարել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամադիանը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր 1075 տուժածի մասին։
«Ներկա դրությամբ Խոյ քաղաքի շրջանում երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ», – ISNA գործակալությունը մեջբերում է Մոթամադիանի խոսքերը։
Շաբաթ օրը երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաքի շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ: