
Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կա առնվազն 19 զոհ, 90 վիրավոր

Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 90 մարդ՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից:
Տեղի հիվանդանոցներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ տուժածներից շատերը ոստիկաններ են, որոնք հավաքված են եղել կեսօրյա աղոթքի: Մզկիթը տեղակայված է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ, որտեղ պայթյունի պահին 260 մարդ է գտնվել: Երկհարկանի շենքը փլուզվել է: Ըստ իրավապահների՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Մարդիկ փորձում են դուրս բերել փլատակների տակ մնացածներին: Ըստ ոստիկանության՝ զոհերի թիվը կարող է աճել: