Բաժիններ՝

Չավուշօղլուն ԵՄ-ին անդամակցելը համարում է ռազմավարական նպատակ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկվել է ԵՄ-ի ու Թուրքիայի համագործակցությունը։

Այս մասին պորտուգալացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ԵՄ-ին անդամակցելը մեզ համար ռազմավարական նպատակ է, բայց որոշումը պետք է կայացնի ԵՄ-ն։ Կարելի է քայլեր ձեռնարկել մաքսային և վիզաների ազատականացման ուղղությամբ, բայց մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն ձեռնպահ է մնում այդ քայլերից»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Պորտուգալիայի արտգործնախարար Ժոաո Կրավինյոն, իր հերթին, հավելել է, որ իր երկիրը միշտ աջակցել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031