Բաժիններ՝

ԱՄՆ-ը նախատեսում է վեց անգամ ավելացնել հրետանային արկերի արտադրությունը

ԱՄՆ-ը ծրագրում է վեց անգամ ավելացնել հրետանային արկերի արտադրությունը, որի զգալի մասը նախատեսված է Ուկրաինային մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի հրամանատարության զեկույցը։

Ըստ նույն պարբերականի՝ մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը, ամերիկյան ռազմական գործարաններն ամսական արտադրում էին 14.400 հրետանային արկ: Պենտագոնը ծրագրում է երկու տարվա ընթացքում արդյունահանումը հասցնել ամսական 90 հազար արկի։ Մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր։ Այս քանակի արկեր ԱՄՆ-ում չեն արտադրվել Կորեական պատերազմից ի վեր։

Պարբերականը նշում է, որ խոսքը հեռահար հաուբիցների համար նախատեսված 155 մմ չկառավարվող արկերի մասին է։ Այժմ դրանք մասնավոր ընկերությունների կողմից արտադրվում են վեց պետական գործարաններում՝ Պենտագոնի հետ պայմանագրերով։

«Դետք» տելեգրամյան ալիք 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս