Վկան տեսել է բենզինի տարան, սպայի հագուստը՝ բռնկված վիճակում. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում անդրադարձավ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական ավարտով միջադեպին, ընդգծեց, որ իրեն ասվել է, որ այդ կացարանում օգտագործվել է բենզին, որը բուլդոզերների համար է նախատեսված եղել։
«Բայց հետո հարց է ծագել, որ բուլդոզերներն իրականում դիզվառելիք են օգտագործում, բենզինն ի՞նչ գործ ունի, հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է բուլդոզերները գործարկելու համար, այսինքն՝ ժողովրդի լեզվով ասած՝ «խոդի գցելու» համար։ Հիմա փաստորեն գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանը մարած է եղել, զինվորը բերել փայտեր է մեջը լցրել, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն-իրեն կկպնի, լրացուցիչ բաներ անելու կարիք չկա։ Սպան փորձել է վառել, հետո դիզվառելիք է փնտրել, վարորդներից դիզվառելիք է ուզել, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։ Ընդ որում, վկան տեսել է այդ բենզինի տարան՝ բռնկված վիճակում, և սպայի հագուստը՝ բռնկված վիճակում, նաև տարածքը՝ բռնկված վիճակում։ Այդ ամենն այս պահին գոնե հիմնավորվում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում