Բաժիններ՝

«Նեմրա»-ն երկրպագուներին է ներկայացրել If you go երգի տեսահոլովակը

«Նեմրա» ռոք խումբը երաժշտասերների դատին է հանձնել վաղուց սիրված «Եթե դու գնաս» (If you go) երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Երգի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է: Հոլովակն արդեն համացանցում է:

«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին: Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը, 40-ից ավելի հեղինակային երգեր:

«Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն`շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես է գալիս մենահամերգներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս