![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Սահակ Մ.-ն հայտնաբերվել է Վանաձորում
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/hetaxuzvox-odanavakayan.jpg)
Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Վանաձոր քաղաքի Հյուսիսային փողոցում հայտնաբերվել և Տարոնի բաժին է տեղափոխվել 34-ամյա Սահակ Մ.-ն, որը ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: