«ՀՀ-ում իշխանությունը զավթած «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող թուրքական բիոզանգվածը երեկ նիստ է արել, որը վարել է Նիկոլը». Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ-ում իշխանությունը զավթած «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող թուրքական բիոզանգվածը երեկ նիստ է արել, որը վարել է Նիկոլը:

Օրակարգը խիստ «հրատապ ու կարևոր» էր` ամփոփվել են ՔՊ Կենտրոնի ՏԿ խորհրդի նախագահի ընտրությունները, քննարկել են տարածքային կազմակերպությունների խորհուրդների և ինչ-որ նիստերի կազմակերպման հետ կապված և այլ հարցեր։

Արցախը հայտնվել է անժամկետ բլոկադայի մեջ է, ՀՀ-ն կանգնել է նոր պատերազմի շեմին հենց իրենց` ՔՊ-ի պատճառով, իսկ սրանք ճգնաժամի ամենածանր պահին, վարչապետախառը նիստ են անում ու քննարկում հայրենակործան նոր դավաճանների ընտրության ու իրենց քաղաքական աղբանոցի ընդլայնման հարցերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս