Անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ. Դավիթ Բաբայան

Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին։ Որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են»,- գրել է Բաբայանը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ: Ադրբեջանի բերած բնապահպանական պատճառաբանությունների սին լինելու մասին է վկայում այն հանգամանքը, որ, թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքավայրերի գործունեությունը դադարեցնելու և ընկերության գործունեությունն ուսումնասիրելու համար միջազգային էկոլոգիական փորձաքննություն հրավիրելու մասին, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031