Արցախի մասով որևէ անմիջական անելիք չունենք․ Վահան Քերոբյան

Ես ամենօրյա կապի մեջ եմ Արցախում գտնվող իմ ընկերների եւ այստեղի իմ գործընկերների հետ, որոնք ավելի շատ բան գիտեն ամբողջ պրոցեսի ընթացքում, եւ մենք կազմ-պատրաստ ենք իրականացնել այն խնդիրները, որոնք կառաջադրվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այսօր խնդիրն ավելի շատ դիվանագիտական հարթության մեջ է եւ մենք որպես տնտեսության համար պատասխանատու կողմ որեւէ անմիջական անելիք այս պահին չունենք»,-ասաց նա:

Աղբյուրը՝ News.am

Տեսանյութեր

Լրահոս