«Վատ եմ զգում, որ ԶՈւ-ում նման զինվորական է եղել, ով ասում է՝ Լաչինը ռուսներն են փակել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ չարժե անդրադառնալ այն մարդկանց, որոնք տարբեր հարթակներում հայտարարում են, որ Բերձորի միջանցքը փակել են ռուս խաղաղապահները։

«Ես շատ վատ եմ զգում, որ ԶՈւ-ում նման զինվորական է առհասարակ եղել։ Բայց այս իրավիճակում շատ ավելի դետալային պետք է ներկայացնեմ իրավիճակը։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ «էկո-ակտիվիստների» ներքո, փակել են ճանապարհը, կոչ են արել, որ այնտեղից շարժվեն դեպի Ստեփանակերտ։ Ռուս խաղաղապահները մեքենաների միջոցով փակել են այն ճանապարհը, որտեղով կարող են գնալ Ստեփանակերտ»,- ասաց Տիգրան Աբրհամյանը՝ ընդգծելով, որ նման հայտարարությունների վերաբերյալ իրենից մեկնաբանություն չխնդրեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս