ԱՀ ԳԳԱ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ի գիտություն Արցախի Հանրապետությունում սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է , որ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ , որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը:

Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով:Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով։

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031