
Խաղաղապահ զորակազմից հաղորդում են, որ միջադեպեր չեն եղել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատության ներքո միջադեպեր, հրադադարի խախտման դեպքեր չեն գրանցվել:
Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում: Հաղորդվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու վերաբերյալ:
Նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Լաչինի միջանցքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: