Խելացի լուծումների կիրառումը ֆինանսական ընկերություններում. Ամերիաբանկը` Silicon Mountains 2022-ի գործընկեր
Երևանում կայացավ Silicon Mountains 2022 միջազգային տեխնոլոգիական 4-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր ֆինանսական ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին և այս անգամ նվիրված էր տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը:
Միջոցառման կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ողջույնի իր խոսքում վստահեցրեց, որ քննարկումների ընթացքում չեն խոսելու տեխնիկական լեզվով, այլ գնահատելու են ներկան և խոսելու են ապագայի մասին. «Մեր պանելային քննարկումներին մասնակցություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկելու ենք, թե բիզնեսին ինչ առավելություններ է տալիս խելացի լուծումների կիրառումը, և որոնք են զարգացման հեռանկարները»:
Միջոցառման ընթացքում կայացավ 4 պանելային քննարկում` նվիրված խելացի կառավարմանը, խելացի տնտեսությանը, խելացի բանկային համակարգին ու խելացի ենթակառուցվածքներին։
![]()
Միջոցառման գործընկեր Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը «Խելացի բանկային համակարգ» խորագրով քննարկմանն անդրադարձավ նաև Ամերիաբանկի թվային փոխակերպման ուղուն, որը սկսվել է դեռ 2018թ.-ից.
«Սա երկար ճանապարհ է, որը ունի սկիզբ, բայց չունի վերջ: Այն ունի մշտական ընթացք, որի պարագայում, տարբեր իրավիճակային փոփոխություններից ելնելով, կազմակերպությունները նույնպես փոփոխվում են»,- նշեց նա` հավելելով, որ նաև այդ փոփոխությունների շնորհիվ է, որ այս տարի Ամերիաբանկը միանգամից երեք հեղինակավոր պարբերականների` «Global Finance» -ի, Euromoney -ի և Financial Times -ի The Banker -ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բանկը Հայաստանում:
Պանելային քննարկումների մասնակիցները կիսվեցին իրենց փորձով ու տեսլականով, ինչպես նաև ներկայացրին համաշխարհային միտումները թվայնացման ոլորտում, Հայաստանի տեղն ու դերը այդ զարգացումներում և այլն:
Կարևորելով նման հանդիպումների դերը` ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց, որ քննարկումների արդյունքում ձևավորված տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին և բոլոր շահագրգիռ կողմերին:
Մանրամասները` տեսանյութում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական – տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:
Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

