Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում են թշնամանք, տարածում են կեղծ տեղեկություններ. «Թաթոյան» հիմնադրամ

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն, տեղի է ունենում միայն ադրբեջանական միակողմանի լուսաբանում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեպքի վայրից իրականացնում են լիարժեք նկարահանումներ, այդ թվում` ուղիղ հեռարձակման միջոցով: Հայկական ԶԼՄ-ները լուսաբանման որևէ հնարավորություն չունեն, նրանց չի թույլատրվում անգամ մոտենալ դեպքի վայրին:
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում են թշնամանք, տարածում են կեղծ տեղեկություններ:

Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա ադրբեջանական իշխանությունների նախապես ծրագրած քայլերից է, որով նպատակ ունեն տեղեկատվական դաշտը լցնել միայն իրենց անհրաժեշտ, միակողմանի ինֆորմացիայով։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից և հանդիսանում են նրանց անուղղակի խոսափողը։ Իսկ տեղում գտնվող լրատվամիջոցները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից:

Միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու, 120,000 մարդու մեկուսացման մեջ թողնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031