«Ահա թե ինչի հանգեցրեց «նշաձողի իջեցումը»»․ Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Երբ ՀՀ իշխանություններից պահանջում ենք հավատարիմ մնալ իրենց նախընտրական ծրագրին ու կառավարության ծրագրին, ժամը մեկ դիրքորոշում չփոխել և անբովանդակ օրակարգեր առաջ չքաշել նաև այս իրավիճակի համար ենք ասում: Չէ՞ որ իշխանության գալիս խոստացել էին պայքարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, բայց արեցին լրիվ այլ բան…

Հայկ Խալաթյանի՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հարցին ի պատասխան Զախարովան առաջարկում է հարցը տալ ՀՀ–ին:

Ու, ցավոք, իրավացի է, եթե մեր իշխանություններն են հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, ապա էլ միջնորդներից ի՞նչ ենք պահանջում: Ահա թե ինչի հանգեցրեց «նշաձողի իջեցումը», ոչ միայն մեզ ագրեսիայից չպաշտպանեց, այլև լեզու դրեց, թե՛ հակառակորդների, թե միջնորդների բերանում… Իրավունքներից հրաժարումը երբե՜ք չի բերելու խաղաղության»։

Տեսանյութեր

Լրահոս