Բաժիններ՝

ԱՄՆ-ը, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան կողմ են AUKUS նախագծի իրագործումն արագացնելուն

ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը, Ռիչարդ Մառլեսը և Բեն Ուոլեսը հայտնել են, որ Ավստրալիայի համար ատոմային սուզանավերի շինարարության նախագծի հարցում առաջընթաց կա, և արտահայտվել են ծրագրի շուտափույթ իրագործման օգտին:

«Կողմերը Վաշինգտոնում կայացած հանդիպմանն «ընդգծել են բացառիկ առաջընթացը, որը ձեռք է բերվել եռակողմ ջանքերով՝ որոշելու Ավստրալիայի համար հնարավորինս շուտ սուզանավեր ձեռք բերելու լավագույն ուղին», – նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:

Նրանք «հավանություն են տվել այն ջանքերին, որոնք ուղղված են (…) առաջիկայում տեխնոլոգիաների մատակարարման արագացմանը»: Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծել է Պենտագոնը, երեք նախարարները «վերահաստատել են իրենց հանձնառությունը միջուկային զենքի չտարածման ամենաբարձր չափանիշների հաստատմանն ու պահպանմանը»՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությամբ:

2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետեր Սքոթ Մորիսոնը և Բորիս Ջոնսոնը համատեղ հայտարարություն էին հրապարակել պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցության նոր եռակողմ ձևաչափ ստեղծելու մասին, որն ստացել է AUKUS (Ավստրալիա, Միացյալ Նահանգներ, ԱՄՆ) անվանումը:

Այս դաշինքի շրջանակներում առաջին խոշոր նախաձեռնությունը ատոմային սուզանավերի ստեղծումն է Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար: Դա նշանակում է, որ Ավստրալիան հրաժարվում է ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար արժողությամբ պայմանագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի:

AUKUS նախագիծը լուրջ լարվածություն էր առաջացրել երեք երկրների և Ֆրանսիայի միջև հարաբերություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս