Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան:
Մինչ այդ, ՌԴ ԱԳ նախարարության տելեգրամյան ալիքը հրապարակել էր Երևանում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ մասնակիցների լուսանկարը։

«Իլ-76ՄԴ» ռազմական ինքնաթիռով Երևան էր ժամանել նաև Բելառուսի պատվիրակությունը՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովին,-հայտնել է «Sputnik Բելառուսը»։

Պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
«Մենք պետք է վերցնենք ամեն դրականը, որ մշակվել է, ավելացնենք և հաջորդ տարի մաքուր խղճով արդեն նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին»,-ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։

Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, այս ինքնաթիռն օգտագործվել է այս տարվա հունվարին բելառուսական խաղաղապահ կոնտինգենտը Ղազախստան տեղափոխելու համար։

 

Տեսանյութեր

Լրահոս