Երևանի թիվ 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի բանաստեղծ Վահագն Դավթյանի անվամբ

Երևանի ավագանու որոշմամբ՝  Երևանի հ.37 հիմնական դպրոցը անվանակոչվեց բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2021 թվականի հունվարի 20-ի N17-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. «Երևանի հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ՝ «Երևանի Վահագն Դավթյանի անվան հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

«Երևանի հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել բանաստեղծի դուստրեր՝ Հասմիկ և Անահիտ Դավթյանների, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, նշված դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանի կողմից:

«Երևանի հ.37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս