
«Թվիթեր»-ը փակել է գրասենյակները մինչև հաջորդ շաբաթ

«Թվիթեր»-ն իր աշխատակիցներին ասել է, որ ընկերության գրասենյակային շենքերը ժամանակավորապես փակ կլինեն և կբացվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին: Ընկերությունը նման քայլի դիմելու ոչ մի պատճառաբանություն չի ներկայացրել:
BBC-ի տրամադրության տակ հայտնված հաղորդագրությունում նշվում է, որ աշխատակիցները շարունակեն հետևել ընկերության քաղաքականությանը և «զերծ մնան ընկերության գաղտնի տեղեկատվությունը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցների հետ և այլ հարթակներում քննարկելուց»: