«Հայաստանի սահմանային հատվածում՝ 1-2 ուղղություններով տեղաշարժ է նկատվում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ վերջին շրջանում հնչող,  մասնավորապես՝ գործընթացը սառեցնելու կամ սերունդներին թողնելու վերաբերյալ հայտարարություններին ի պատասխան՝ Ադրբեջանն իր դիրքորոշումն արտահայտում է  սահմանագծում։

«Ընդ որում, դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի հետ սահմանի առաջնագծի տարբեր ուղղություններով, այլև Արցախում։ Արցախում նախորդ շաբաթվա ընթացքում ես նվազագույնը 3-4 սադրանքի մասին գիտեմ, որից երկուսը պաշտոնապես հրապարակված է՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ։ Վերջին դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Ամարասի հովտում, երբ ադրբեջանական դիրքերից անկանոն կրակ է բացվել քաղաքացիական անձանց ուղղությամբ, ովքեր այդ պահին գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ են իրականացրել։ Զուգահեռ՝ Հայաստանի սահմանագծի տարբեր ուղղություններով, թեև դանդաղ, բայց լարվածության որոշակի աճի դինամիկա է դրսևորվում։ Տեղային առումով կան որոշակի շարժեր, որոնց վերջնանպատակն այս պահին դժվար է ասել։ Բայց ինքնին, որ վերջին 2 կամ 3 շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմն ակնհայտորեն սադրանքներ է հրահրում՝ ակնհայտ է»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի, Ադրբեջանը տարբեր նպատակներ ունենալով՝ սահմանին իրավիճակն աստիճանաբար «տաքացնում» է։

Ինչ վերաբերում է թշնամու տեղաշարժին, Տիգրան Աբրահամյանը փոխանցեց.

«Դրանք հիմնականում այն հատվածներն են, որոնց ուղղությամբ Ադրբեջանը սեպտեմբերին ագրեսիա իրականացրեց, դրանք ամբողջ ճակատով չեն՝ տեղային 1-2 ուղղությամբ են առայժմ, և դժվար է ասել, թե ինչ նպատակ են հետապնդում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս