Սամվել Բաբայանի կուսակցության քննիչ հանձնաժողովը չի ձևավորվում․ 100 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն իր կողմից առաջարկած հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության, ինչպես նաեւ՝ Սամվել Բաբայանի կուսակցության` քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնության հարցը սեպտեմբերին քննարկելու վերաբերյալ հայտարարության մասին վերջերս՝ մոտ 20 օր առաջ, Արցախի ԱԺ-ում էր հնչեցրել:

Նրա հայտարարությունից հետո սակայն առ այսօր Բաբայանի կուսակցության կողմից որեւէ արձագանք դարձյալ չկա՝ ի վերջո քաղաքական կամք դրսեւորելո՞ւ են միանալու այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ:

Ու թեեւ Բաբայանն ու կուսակիցները հերքում են, թե նա Արցախի ներդրումների հիմնադրամից գումար չի ստացել, այնուամենայնիվ, Արցախի քաղաքական շրջանակները շարունակում են պնդել, թե «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդն այդ գումարը՝ 100 մլն դրամը, միջնորդավորված է ստացել:

Թեեւ մեզ որեւէ կերպ չի հաջողվում կապ հաստատել Բաբայանի հետ ու այս՝ թնջուկի նմանված պատմության հարցերն անձամբ իրեն ուղղել, բայց Ստեփանակերտից պնդում են նաեւ, թե վերոնշյալ հանձնաժողովը չի ձեւավորվում հենց այդ՝ 100 մլն դրամի պատճառով: Այսինքն՝ պետությունը առանց տոկոսի 100 մլն դրամ է տվել Բաբայանին, որպեսզի նրա կուսակցությունից եւ որեւէ մեկը հանկարծուհանկարծ չմիանա ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը, ու այդ հանձնաժողովն այդպես էլ չձեւավորվի»:

Տեսանյութեր

Լրահոս