Ոլոռով և դդմիկով ապուր՝ աշնանային ընթրիքի համար
Ցանկանում եք առավոտյան արագ ապուր պատրաստել և տանել այն գրասենյակ՝ ընդմիջման համար: Ներկայացնում ենք «Скворец»-ի խոհարարի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Ձիթապտղի յուղ – 75 մլ
2. Սխտոր – 1 պճեղ
3. Դդմիկ – 6 հատ
4. Բանջարեղենի արգանակ – 1 լ
5. Սառեցված ոլոռ – 300 գ
6. Ռեհան – 1 ճյուղ
7. Պանիր – 200 գ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Տապակը դնել միջին ջերմության վրա, ձիթապտղի յուղը տաքացնել: Տապակել սխտորը՝ հաճախակի խառնելով: Սխտորը պետք է կարամելագույն երանգ ձեռք բերի:
2. Դդմիկները կտրատել 3 սմ լայնության շերտերի։ Լցնել սխտորով տապակի մեջ, ավելացնել մեկ թեյի գդալ աղ, պղպեղ և տապակել երեք րոպե՝ անընդհատ խառնելով։ Երբ դդմիկը սկսի փոխել իր գույնը, վերցնել կրակից:
3. Դդմիկները լցնել կաթսայի մեջ, ավելացնել մեկ լիտր բանջարեղենի արգանակ և 500 մլ սառը ջուր։ Ապուրը հասցնել եռման աստիճանի և եփել բարձր ջերմության վրա յոթ րոպե, մինչև դդմիկները փափկեն:
4. Կաթսայի մեջ լցնել նախապես հալած ոլոռը, լավ խառնել մեկ րոպե, ապա ավելացնել մանր կտրատած ռեհանը։
5. Ապուրը վերցնել կրակից և հարել բլենդերով: Ըստ անհրաժեշտության՝ ավելացնել արգանակ կամ ջուր։
6. Մատուցելուց առաջ զարդարել պանրի մանր կտորներով, ձիթապտղի յուղով և դդմի սերմերով։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի պտղունց պղպեղ և մի քանի տերև կանաչի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը