
«Չափազանց կարևոր եմ համարում այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր Արցախի ապագայի ու զարգացման հարցերը համարում են իրենց առաջնահերթ նպատակը». Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չափազանց կարևոր եմ համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր Արցախի ապագայի ու զարգացման հարցերը համարում են իրենց առաջնահերթ նպատակը և ովքեր պատրաստ են այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ անել:
Որպես Արցախի Հանրապետութան պետնախարարի խորհրդականներ` ինձ հետ միասին աշխատելու են նախկին պետնախարարներ Արտակ Բեգլարյանը և Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը և գործարար Արման Հակոբջանյանը:
Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց թիմում: Մյուս բոլոր խորհրդականներն աշխատելու են հասարակական հիմունքներով։
Նրանք մարդիկ են, որ համախմբվել են Արցախի ապագայի ու զարգացման ընդհանուր գաղափարի շուրջ։
Շնորհակալ եմ ձեզ և թիմի մյուս անդամներին, որ իմ կողքին եք, և հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու աշխատանքում: Ի ԳՈՐԾ»։